Ինչպես տեղեկացանք ՀՀ ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից, «Զվարթնոց» օդանավակայանում կանխվել է ադամանդի խոշոր խմբաքանակի ներկրման փորձը: Բեյրութ-Երեւան չվերթի ուղեւոր, Լիբանանի քաղաքացի Ավետիս Քեոֆտայանը մաքսային հսկողությունից թաքցնելով փորձել է Հայաստան ներկրել մոտ 10 մլն դրամ արժողությամբ ադամանդ եւ հումք: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 215 հոդվածի հատկանիշներով: Նախաքննությունը վարում է ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունը: