«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#197, 2005-11-01 | #198, 2005-11-02 | #199, 2005-11-03


ՊԱՇՏՈՆԻ ՉԱՐԱՇԱՀՈՒՄ

Նախագահի նստավայրի մոտ երեկ բողոքում էին նաեւ Հյուսիս-արեւմտյան Բ3 թաղամասի բնակիչները, որոնց 25 տարուց ավելի պատկանած այգիները քաղաքապետարանը, բնակիչների ասելով, սխալմամբ տվել է պաշտպանության նախարարության աշխատակիցներին: Սակայն ընդունելով իր մեղքը, քաղաքապետարանը վերջիններիս հողամաս է հատկացրել Գ1 թաղամասում, որպեսզի բնակիչների այգիները չվնասվեն:

Հոկտեմբերի 1-ից բնակիչներին սպառնում է Բ3 թաղամասում տարածք ստացած Սամվել Ռամազյանը, որը բնակիչներին ներկայացել է որպես Հունաստանում Հայաստանի դեսպանության կցորդ: Նա պնդել է, որ դուրս չի գա բնակիչներին պատկան այգիներից, նույնիսկ դիմել է ուժային մեթոդների: Բնակիչները խնդրել են նրան սպասել, մինչեւ քաղաքապետարանը որոշում կայացնի, սակայն նա հայտարարել է, որ «քաղաքապետարանը ծախված է ու չի կարող որոշում կայացնել»: «Իր պաշտոնը չարաշահելով նա բռնի միջոցների է դիմում. գալիս է 25-30 հոգու հետ, պատը քանդում, մեզ ահաբեկում, կանանց վրա ձեռք բարձրացնում: Մեզ հետաքրքրում է, արդյոք կա՞ մեկը, որ նրան կարող է պատժել պաշտոնը չարաշահելու համար», հարցնում էր բնակիչներից մեկիՙ Հովհաննես Մուրադյանի հարսը:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4