«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2005-11-03 | #200, 2005-11-04 | #201, 2005-11-05


ՍՏՈԿՀՈԼՄՈՒՄ ԿԱՆՑԿԱՑՎԻ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ 90-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻՆ ՆՎԻՐՎԱԾ ԳԻՏԱԺՈՂՈՎ

Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի հաղորդագրության համաձայն, նոյեմբերի 15-ին Ստոկհոլմում տեղի կունենա Հայոց ցեղասպանության 90-րդ տարելիցին նվիրված միջազգային համաժողով, որը նախաձեռնել են շվեդական «Կենդանի պատմություն» պետական հաստատությունը, Ստոկհոլմի Սոդերնթյորն համալսարանը, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնը եւ ասորա-սիրիական կենտրոնական կազմակերպությունները: Համաժողովը կազմակերպող հանձնախմբի անդամ, Շվեդիայի հայկական միությունները համադրող կենտրոնի նախագահ Կարո Հակոբյանը նշում է, որ հրավիրված են պրոֆեսոր Վահագն Տատրյանը, դոկտոր Թեսա Հոֆմանը, ինչպես նաեւ մարդկային իրավունքների եւ Թուրքիայում ազգային փոքրամասնությունների իրավունքների պաշտպան, թուրք գրող Ելդա Օզքանը, Ստոկհոլմի Սոդերնթյորն համալսարանի պատմության պրոֆեսոր Դեյվիդ Գաունթը եւ ուրիշներ: Թուրքական պաշտոնական տեսակետը կներկայացնի թուրք պատմաբան Քեմալ Չիչեքը:

Թեսա Հոֆմանը կցուցադրի Հայոց ցեղասպանությանը նվիրված վավերագրական 2 ֆիլմ եւ Ստոկհոլմի «Արարատ» մշակութային միությունում կհանդիպի հայ համայնքի ներկայացուցիչների հետ:

Ռ. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4