«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#199, 2005-11-03 | #200, 2005-11-04 | #201, 2005-11-05


ԱՂԱՍԻ ԱՐՇԱԿՅԱՆԻ «ՈՉԸ» ՀԱՐԳՈՒՄ, ԲԱՅՑ ՉԵՆ ԸՆԴՈՒՆՈՒՄ «ՆԻԳ-ԱՊԱՐԱՆ»-ՈՒՄ

Աղասի Արշակյանի դիրքորոշումն ամենեւին չի փոխվել սահմանադրության փոփոխությունների առնչությամբ: Հանրաքվեում նրա ասելիքը «ոչ» է լինելու: Արշակյանի «ոչ»-ը, նրա իսկ հավաստմամբ, հարգում, բայց չեն ընդունում «այո»-ի քարոզարշավին լծված «Նիգ-Ապարան» հայրենակցական միությունում, որին անդամակցում է նա: Հայրենակցական միությունում կատարելիք գործն, Արշակյանի հավաստմամբ, քաղաքական չէ եւ ունի այլ ուղղվածություն: Այդ գործերից մեկը իրականացվելու է նոյեմբերի 22-ին: Բացվելու է բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի հուշաքարը:

Լրագրողների խնդրանքով Դավիթ Շահնազարյան-Արտաշես Գեղամյան փոխադարձ գնահատականներին անդրադառնալովՙ Աղասի Արշակյանն ընդգծեց, որ Գեղամյանի մամուլում տված պատասխանը ջախջախիչ է, իսկ Շահնազարյանի գնահատականը Գեղամյանի քաղաքական որ ճամբարում գտնվելու առնչությամբ լկտի սուտ:

Ն. Պ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4