Հոկտեմբերի 23-ին Մերիլենդի Ռոքվիլ քաղաքում (ԱՄՆ) 96 տարեկանում մահացել է ճանաչված բարերար եւ հասարակական գործիչ Ռիտա Պալյանի մայրըՙ Մարի Սիմոնյանը: Հուղարկավորության արարողությունը կատարվել է Վաշինգտոնի Սբ. Մարիամ Աստվածածին հայոց եկեղեցում, հանգուցյալի 4 զավակների ու նրանց ամուսինների մասնակցությամբ, 11 թոռների եւ շուրջ 200 հուղարկավորների ներկայությամբ: «Վաշինգտոն փոստ» թերթն իր մահախոսականների էջում հանգուցյալին ներկայացրել է իբրեւ «բուժքրոջ, Հայոց ցեղասպանությունից վերապրողի»:
Այս կապակցությամբ «Ազգի» խմբագրությունը վշտակցում է տեր եւ տիկին Վարդգես եւ Ռիտա Պալյաններին: