Նոյեմբերի 5-ին, ժամը 20-ին Քյոլնի Սբ. Սահակ-Մեսրոպ եկեղեցում առաջնորդարանի մշակութային հանձնախումբը հրավիրում է երաժշտական երեկոյի, որը նվիրված է Հայոց գրերի գյուտի 1600-ամյակին: Սայաթ-Նովայի, Կոմիտասի, Ավետիսյանի, Բալյանի ստեղծագործությունների կատարմամբ հանդես կգան Իլդա Սիմոնյանը (մեցցոսոպրանո, Ամստերդամ) եւ Լիիզբեթս Շփիթցը (դաշնամուր): Երեկոն կվարի Թյուբինգենի համալսարանի դոկտոր Բերբել Դյումլերը, որի «Աստվածաընծա գրային նշաններ» վերնագրյալ ելույթն արդեն մեկ անգամ արժանացել է գերմանահայերի ուշադրությանը: