Երեւանի «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոնում նախապատրաստվում է «Գործ» համակարգչային ծրագրի ինտերնետային տարբերակը: Առ այսօր զբաղվածության բոլոր 51 տարածքային կենտրոններում գործում էր ծրագրի լոկալ տարբերակը: Ծրագրի նոր տարբերակն աշխատանք փնտրողներին ու գործատուներին հնարավորություն կտա մուտքագրելու իրենց տվյալները ամեն տեղից` տնից, աշխատավայրից: Մինչ օրս լոկալ տարբերակի միջոցով հաջողվել է ճշտել աշխատանք փնտրողների եւ գործազուրկների թիվը, կամ գոնե նրանց թիվը, ովքեր առավել ակտիվ են աշխատանք փնտրելու հարցում:
Գործազուրկներն ինտերնետային կայքի միջոցով կարող են արագ կողմնորոշվել եւ ընտրել այն աշխատանքները, որոնք իրենց մասնագիտացմանը մոտ կամ հարմար են:
Ըստ կենտրոնի տվյալների հոկտեմբերի 1-ի դրությամբ այս տարի 15 հազարով կրճատվել է աշխատանք փնտրողների թիվը, 5742 մարդ աշխատանք է գտել:
Կ. Դ.