«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2005-11-05 | #202, 2005-11-08 | #203, 2005-11-09


ԱՄՆ-Ը ԿՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ՆՈՐ ԱՏՈՄԱԿԱՅԱՆ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՐՑՈՒՄ

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը ընդունելի է համարում եւ կհամագործակցի Հայաստանի հետ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու հարցում: Այս մասին թղթակցին հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը: Նա նշեց, որ Վաշինգտոնում հոկտեմբերի 11-ին ԱՄՆ էներգետիկայի նախարար Սեմյուել Բոդմենի հետ հանդիպման ժամանակ ՀԱԷԿ-ի խնդրից բացի քննարկվել են նաեւ ոլորտին վերաբերող այլ հարցեր, այդ թվում Իրան-Հայաստան գազատարի շինարարությունը: Քննարկվել են նաեւ վերականգնվող էներգետիկայի զարգացման խնդիրները, այդ ուղղությամբ համագործակցության հնարավորությունները:

Ա. Մովսիսյանը նշեց, որ նոր ատոմակայան կառուցելու համար կպահանջվի 600-800 մլն դոլար, նախագծման համար` 2-3 տարի, իսկ բուն շինարարության համար` 5-7 տարի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4