Ամերիկյան The Fund for Peace եւ Carnegie Endowment for International Peace հետազոտական կենտրոնները հրապարակել են «Աշխարհի երկրների անկայունության վարկանիշը», վկայակոչելով «Վաշինգտոն պրոֆայլ» տեղեկատվական գործակալությանը, հաղորդում է «Ազատությունը»: Ըստ այդ վարկանիշի, ներկայումս փլուզման վտանգի առաջ կանգնած 20 երկրների թվում են աֆրիկյան մի շարք պետություններ, ինչպես նաեւ Իրաքը, Աֆղանստանը եւ Հյուսիսային Կորեան: Որոշակի պայմանների դեպքում առաջիկայում փլուզման վտանգ սպառնացող հաջորդ 20 պետությունների թվում են Ուզբեկստանը (24-րդ), Ուկրաինան (38-րդ), Սիրիան, Պակիստանը եւ Եգիպտոսը: Երրորդ խմբում ընդգրկվել են Բելառուսը (43-րդ), Ադրբեջանը (49-րդ) եւ Ռուսաստանը (59-րդ), ինչպես նաեւ Թուրքիան եւ Իրանը: Հայաստանի մասին որեւէ տեղեկություն չի հաղորդվում:
Չե՛նք փլուզվելու: