«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2005-11-05 | #202, 2005-11-08 | #203, 2005-11-09


«ԱՐԴԱՐՈՒԹՅՈՒՆ» ԴԱՇԻՆՔԻ ԱՆԴԱՄՆԵՐԸ ՄԻՆՉԵՎ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ը «ԱՅՈ» ԲԱՌԸ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՉԵՆ ԱՐՏԱՍԱՆԵԼՈՒ

«Արդարություն» դաշինքի նիստում երեկ որոշվել է մինչեւ հանրաքվեի օրը «այո» բառը չգործածել: Պատճառն այն է, որ երբ դաշինքի որեւէ անդամ որեւէ հարցի հետ կապված «այո» է արտասանում` հանրային հեռուստատեսությունն այնպես է մոնտաժում-կպցնում, որ ստացվում է «այո» սահմանադրությանը: Սա` ամենայն լրջությամբ:

Նիստի ընթացքում քննարկվել է «ոչ» քարոզարշավի հանդիպումների գրաֆիկը, ինչը «Արդարության» քարտուղար Վիկտոր Դալլաքյանը պատրաստվում էր ներկայացնել «17 +1»-ի նիստին եւ առաջարկել նրանց միանալ իրենց քարոզարշավին: Ըստ Վ. Դալլաքյանի` եթե «17+1»-ը եւ «Արդարությունը» հանդիպումների չմեկնեն միասին` խնդիր չկա, քանի որ երկուսն էլ, ինչպես նաեւ «Ազգային միաբանությունը» սկզբունքորեն «ոչ» են ասում սահմանադրական նոր փաթեթին:

«Արդարության» նիստում անդրադարձ է արվել նաեւ դաշինքի անդամ Շավարշ Քոչարյանի գործելակերպին. վերջինս բացատրել է, որը ինքը դաշինքի դեմ չի գործում, քանի որ «այո» չի քարոզում: Դաշինքականները հորդորել են Շավարշ Քոչարյանին պահպանել դաշինքի կանոնակարգը եւ չգործել դաշինքի դեմ:

Մ. Խ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4