«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#201, 2005-11-05 | #202, 2005-11-08 | #203, 2005-11-09


ԿԱՇՎԵ ՁԵՌՆՈՑԻ ՎԱՐՊԵՏՆԵՐԻ ՄՐՑԱՎԵՃԸ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է

Նոյեմբերի 10-ին Չինաստանում մեկնարկում է բռնցքամարտի աշխարհի հերթական առաջնությունը: Ուժեղագույն բռնցքամարտիկների այդ ստուգատեսին լրջորեն էին նախապատրաստվում նաեւ հայ մարզիկները: Նրանցից վեցը Չինաստանում ռինգ դուրս կգաՙ պաշտպանելու Հայաստանի մարզական պատիվը: Հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Մեհրաբյանը թիմ է հրավիրել Գաբրիել Թոլմաջյանին (54 կգ), Արտյոմ Հովհաննիսյանին (64 կգ), Արտակ Մալումյանին (81 կգ), Հրաչյա Ջավախյանին (60 կգ), Սամվել Մաթեւոսյանին (69 կգ) եւ Անդրանիկ Հակոբյանին (74 կգ):

Մրցաշարը կտեւի շուրջ 2 շաբաթ: Մրցումները սպասարկող մրցավարների թվում կլինի նաեւ երեւանցի Սուրեն Ղազարյանը:

ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4