«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#202, 2005-11-08 | #203, 2005-11-09 | #204, 2005-11-10


ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀ ՄԱՆՆ ԱՆԿԱՐԱՅՈՒՄ

Ադրբեջանի խորհրդարանական ընտրություններից հետո Բաքվից Անկարա է ուղեւորվել ԱՄՆ պետքարտուղարության Եվրասիայի հարցերով հատուկ հանձնակատար Սթիվեն Մանը: Նրան ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը:

Նոյեմբերի 11-ին, ինտերնետային էջում տեղեկացնելով այդ մասին, թուրքական հանրային հեռուստատեսությունը նշում էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Մանը հանդիպման ընթացքում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի շուրջը մտքեր է փոխանակել Գյուլի հետ: Նա արձանագրելով հիմնահարցի կարգավորման դրական տեղաշարժերի առկայությունըՙ միաժամանակ ընդգծել է, որ տարածաշրջանում Թուրքիան ունի շատ կարեւոր դերակատարություն:

Մանը «Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղային նախագիծը կնպաստի՞ տարածաշրջանի խաղաղությանը» հարցին պատասխանել է. «Տնտեսական համագործակցության ամեն մի դրսեւորում որպես կանոն նպաստում է խաղաղությանը, սակայն պետք է պարզելՙ առեւտրի տեսանկյունից նախագիծը նպատակահարմա՞ր է, թե՞ ոչ»:

Հ. Չ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4