ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: ԱՄՆ-ը կհամագործակցի Հայաստանի հետ` հիմնավորելու համար նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու հնարավորությունները: Այս մասին հայտնեց ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը որպես ճշտում նախորդ օրը «ՆՏ»-ի կողմից տարածած այն լուրի, որում, վկայակոչելով նախարարին, ասվում էր, թե «ԱՄՆ-ը ընդունելի է համարում եւ կհամագործակցի Հայաստանի հետ նոր ատոմային էներգաբլոկ կառուցելու հարցում»: