«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԱՆՎԱՆԻ ԳԻՏՆԱԿԱՆ, ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆ ՅՈՒՐԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտը եւ Երեւանի պետական համալսարանը խոր կսկիծով հայտնում են, որ ծանր ու տեւական հիվանդությունից հետո նոյեմբերի 12-ին վախճանվել է անվանի գիտնական, ազգագրագետ, Երեւանի պետական համալսարանի ազգագրության ամբիոնի հիմնադիր վարիչ, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արտակարգ եւ լիազոր դեսպան ՅՈՒՐԻ ԻՍՐԱՅԵԼԻ ՄԿՐՏՈՒՄՅԱՆԸ:

Յուրի Մկրտումյանը ծնվել է 1939 թ. Թբիլիսի քաղաքում: Թբիլիսիի 56-րդ միջնակարգ դպրոցը ոսկե մեդալով ավարտելուց հետո 1957 թ. ընդունվել է Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան համալսարան, որը գերազանցության դիպլոմով ավարտել է 1962 թ.ՙ ստանալով պատմաբան-ազգագրագետի որակավորում: Համալսարանն ավարտելուց հետո իր ցանկությամբ գործուղվել է Հայաստան` աշխատանքի անցնելով հնագիտության եւ ազգագրության ինստիտուտում:

Յուրի Մկրտումյանն այնուհետեւ անցնում է դիվանագիտական աշխատանքի, 1994 թ. ապրիլին նա նշանակվում է ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական, նույն տարվա հունիսին` Հայաստանի Հանրապետության դեսպան Ռուսաստանի Դաշնությունում, ուր պաշտոնավարում է մինչեւ 1997 թ., մեծ նպաստ բերելով երկու երկրների քաղաքական, տնտեսական եւ մշակութային կապերի ամրապնդմանը Հայաստանի համար բախտորոշ այդ տարիներին:

Յուրի Մկրտումյանի հոգեհանգիստը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, ժ. 18-ին, հասցեն` Երեւան, Նոր Նորքի III զանգված, Բաղյան 2-րդ նրբանցք, 1-ին շենք, բն. 7:

Հուղարկավորությունը` նոյեմբերի 16-ին, ժ. 14-ին, նույն հասցեից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4