«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Կրթական միջազգային շաբաթ 2005

Երեւան, 15 նոյեմբերի, 2005 - Արդեն չորրորդ անգամն է, որ Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը տոնում է Կրթության միջազգային շաբաթը Հայաստանում: Աշխարհի հազարավոր մարդկանց հետ միասին հայ աշակերտները պատմում են իրենց երկրի եւ մշակույթի մասին: Այս տարվա թեման է «Միջազգային կրթություն: Նպաստենք աշակերտների ձեռքբերումներին ամբողջ աշխարհում», որը նշում է Կրթության միջազգային շաբաթվա վեցերորդ տարեդարձը: «Կրթության միջազգային շաբաթ 2005»-ը միջազգային կրթության եւ փոխանակումների իրականացման ժամանակն է:

Տոնելով Կրթության միջազգային շաբաթը` Փրոջեքթ Հարմոնի հայկական գրասենյակը Ֆորդ ծրագրիՙ Գլոբալ կրթական նախաձեռնության հետ համատեղ, իրականացնելու է Մուլտի մեդիա օնլայն հաղորդակցման միջոցառում:

Այն տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 17-ին, Հայաստանի ժամանակով 3-ից 4-ը: Ծրագրի մասնակիցներն ենՙ Գլոբալ կրթական նախաձեռնության, ջրի մաքրման ու էկոհամակարգերի պահպանման ծրագիրը իրականացրած Հայաստանի ու Ամերիկայի պատանիները: Հայկական կողմը ներկայացնող մասնակիցներըՙ Երեւանի թիվ 51, 67, 83, 100 129, 132, 172 դպրոցների աշակերտները, օնլայն հաղորդակցման մեջ կլինեն ԱՄՆ-ի, Կոլորադոյի նահանգի Ալամոսայի միջին դպրոցի աշակերտների հետ: Օնլայն հաղորդակցումը կիրականանա Սլավոնական համալսարանի համապատասխան լսարանից:

Օնլայն միջոցառման ժամանակ կլինեն երկուստեք պաշտոնական ներկայացումներ, ինչպես նաեւ Ջրի մաքրման պահպանության ու էկոհամակարգերի պահպանման բիզնես պլանի ներկայացում: Ի լրումն այս ամենի աշակերտները միմյանց կուղղեն նաեւ հարցեր` նվիրված յուրաքանչյուր երկրի մշակույթին, կրթական համակարգին, ինչպես նաեւ այլ գլոբալ հարցեր:

Օնլայն այս հաղորդակցումը գերազանց հնարավորություն կընձեռի Հայաստանի ու Ամերիկայի աշակերտներին զգալ միջազգային կրթական փոխանակման առավելությունները:

Հայաստանի դրպոցների փոխկապակցման ծրագրի շրջանակներում իրականացվող մարզային սեմինարներ. Հայաստանի 11 մարզերի 14 դպրոցներում ՀԴՓԾ մարզային ծրագրային կոորդինատորները կիրականացնեն սեմինարներ միջնակարգ դպրոցների աշակերտների եւ ուսուցիչների համար: Սեմինարների հիմնակամ մասը կկազմեն PowerPoint ծրագրով պատրաստված շնորհանդեսնեսները, որոնք նվիրված կլինեն միջազգային կրթությանը, դրա արժեքներին, առավելություններին, հեռանկարներին, ինչպես նաեւ խնդիրներին: Շնորհանդեսի հետ համատեղ կանցկացվի նաեւ տնօրենների թիմային աշխատանք եւ քննարկումներ:

Փրոջեքթ Հարմոնին խթանում եւ աջակցում է ամուր համայնքների ստեղծմանը քաղաքացիական առաջնորդության, Ինտերնետ տեխնոլոգիաների եւ միջմշակութային ուսուցողական ծրագրերի միջոցով: Փրոջեքթ Հարմոնին ունի 12 ներկայացուցչական գրասենյակներ Միացյալ Նահանգներում, Ռուսաստանում, Ուկրաինայում, Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Կազմակերպության գործունեության մասին մանրամասն տեղեկությունների համար այցելեք http://www.projectharmony.org/: Հայաստանի Դպրոցների Փոխկապակցում ծրագրերի վերաբերյալ մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել կազմակերպության ինտերնետային էջերը, որոնց հասցեներն են.http://www.projectharmony.am/ եւ http://www.ascp.am/, իսկ «ԶԱՆԳ» իրավական սոցիալականացման ծրագրի հասցեն է http://www.projectharmony.am/zang/: Հարցերի դեպքում դիմել Փրոջեքթ Հարմոնի կազմակերպության Հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Սիրանուշ Վարդանյանին, հետեւյալ էլեկտրոնային հասցեովՙ siranush@projectharmony.am


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4