Աստանայում կայացած սամբոյի աշխարհի հերթական առաջնությունում Հայաստանի մարզիկներից բոլորից հաջող ելույթ ունեցավ Աշոտ Դանիելյանը: 74 կգ քաշային սամբիստը հաղթելով իր մրցակիցներին, եզրափակիչում գոտեմարտեց ղազախստանցի Ասխատ Շախարովի հետ: Վերջին արգելքը հաղթահարել հայ մարզիկին չհաջողվեց, եւ նա արժանացավ արծաթե մեդալի: Յուրօրինակ նվաճման հասավ 34-ամյա ռուսաստանցի մարզիկ Մուրատ Հասանովը: Մայկոպցի սամբիստը գերծանր քաշային կարգում 10-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Եզրափակիչում նա պարտության մատնեց ուկրաինացի Եվգենի Սոտնիկովին:
Աշոտ Հայրապետյան