Շանհայում մեկնարկել է թենիսի տղամարդկանց աշխարհի ոչ պաշտոնական առաջնությունը, որի պարգեւներն են վիճարկում ութ ուժեղագույն թենիսիստները: Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը, որ ընդգրկված է «կարմիր» խմբում, առաջին մրցախաղում ուժերը չափեց աշխարհի թիվ մեկ թենիսիստ Ռոջեր Ֆեդեռերի հետ: Մեկնարկն անհաջող էր Նալբանդյանի համար, որը մրցակցին զիջեց (3-6, 6-2, 4-6): Նույն խմբում հանդես եկող խորվաթ Իվան Լյուբիչիչը պարտության մատնեց արգենտինացի Գիլյերմո Կորիային (6-2, 6-3):
Աշոտ Հայրապետյան