Հունաստանի Լուտրակի քաղաքում անցկացված քիքբոքսինգի Եվրոպայի առաջնությունում հայ մարզիկները բավական հաջող մրցելույթներ են ունեցել: Պատանիների եւ երիտասարդների մրցաշարում Կարեն Գրիգորյանը (35 կգ), Հայկ Թամրազյանը (50 կգ) եւ Հրանտ Հայրապետյանը (70 կգ) դարձել են արծաթե մրցանակակիրներ: Մեծահասակների մրցաշարում մեր մարզիկները եւս առանց պարգեւների չեն մնացել: Գրիգոր Քեհյանը (60 կգ) եւ Արթուր Աշխաթյանը (67 կգ) արժանացել են բրոնզե մեդալների:
Աշոտ Հայրապետյան