«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏՈՒՄ

Կենտրոնական բանկի խորհուրդը նոյեմբերի 14-ին ԿԲ գործառնությունների տոկոսադրույքները թողեց անփոփոխ. կնքվող ռեպո-համաձայնագրերի տոկոսադրույքըՙ տարեկան 3, տրամադրվող լոմբարդային վարկերինըՙ 16, իսկ ներգրավվող ավանդներինըՙ 1 տոկոս:

***

ԿԲ մամուլի ծառայությունը հրապարակում է հոկտեմբերի 14-27-ն ընկած ժամանակահատվածում ձեւավորված մակրոտնտեսական իրավիճակի եւ ֆինանսական շուկայի միտումների նկարագրությունը.

Մակրոտնտեսական իրավիճակը

Գնաճ Ըստ Ազգային վիճակագրական ծառայության պաշտոնական տվյալների, հունվար-հոկտեմբերին գնանկումը կազմել է 3.5%: Ըստ ԿԲ կանխատեսումների, նոյեմբերին ակնկալվում է 1-1.5% գնաճ:

Հարկաբյուջետային հատված Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի պակասորդը կազմել է մոտ 2 մլրդ դրամՙ նախատեսված 2.5 մլրդ դրամ հավելորդի դիմացՙ հիմնականում պայմանավորված նախատեսված դրամաշնորհների չստացմամբ: Այս պարագայում կառավարության պարտավորությունները կազմել են ավելի քան 39 մլրդ դրամՙ ծրագրված մոտ 42.5 մլրդ դրամի դիմաց:

Ֆինանսական շուկաներ

Ներքին արժութային շուկա Արտարժութային շուկայում առեւտրային բանկերի կողմից իրականացված գործառնությունների համախառն ծավալը կազմել է 90.2 մլն ԱՄՆ դոլար, որից 45.2 մլն ԱՄՆ դոլարի առք եւ 45 մլն ԱՄՆ դոլարի վաճառքՙ համապատասխանաբար 449.06 եւ 451.01 դրամ միջին կշռված փոխարժեքներով:

Նշված ժամանակահատվածում արտարժույթի շուկայում ձեւավորված ՀՀ դրամի փոխարժեքը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 1.29%-ովՙ 446.27 դրամից մեկ ԱՄՆ դոլարի դիմաց հասնելով մինչեւ 452.09 դրամի:

ՊՊ առաջնային շուկա Տեղի է ունեցել ՊՊ-երի 2 թողարկում: Առաջին շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 52-շաբաթյա պարտատոմսՙ 1 մլրդ դրամ ծավալով: Վերջինիս նկատմամբ պահանջարկը կազմել է 2 մլրդ 123 մլն դրամ (212.32%)ՙ արդյունքում ձեւավորելով 3.86% միջին կշռված եկամտաբերություն: Երկրորդ շաբաթվա ընթացքում տեղաբաշխվել է 26-շաբաթյա պարտատոմսՙ 500 մլն դրամ ծավալով` 3.69% միջին կշռված եկամտաբերությամբ:

ՊՊ երկրորդային շուկա Իրականացվել է 2 մլրդ 666 մլն դրամի գործարքՙ 4.32% միջին կշռված եկամտաբերությամբ: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 480 մլն դրամի գործարքՙ 5.23%-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 2 մլրդ 186 մլն դրամի գործարքՙ 4.12%-ով:

Միջբանկային ռեպո գործառնություններ Միջբանկային շուկայում իրականացված ռեպո գործառնությունների ծավալը կազմել է 3 մլրդ 71 մլն դրամՙ 2.88% միջին կշռված տոկոսադրույքով: Առաջին շաբաթվա ընթացքում իրականացվել է 1 մլրդ 382 մլն դրամ ծավալով ռեպո գործարքՙ 3.01 %-ով, երկրորդ շաբաթվա ընթացքումՙ 1 մլրդ 689 մլն դրամ ծավալով գործարքՙ 2.77 %-ով:

Հաշվետու ժամանակաշրջանում ՊՊ եկամտաբերությունները ցուցաբերել են աճի միտում: Եկամտաբերության կորի գրեթե ողջ երկայնքով տոկոսադրույքներն աճել են միջինը 0.6 տոկոսային կետով, բացառությամբ երկարաժամկետ հատվածի, որտեղ գրանցվել է տոկոսադրույքների նվազումՙ 0.24 տոկոսային կետով:

Դրամավարկային քաղաքականություն Հոկտեմբերի 14-27-ն ընկած ժամանակահատվածում փողի բազան աճել է 1 մլրդ 687 մլն դրամՙ կազմելով 178 մլրդ 971 մլն դրամ: Փողի բազայի աճը պայմանավորված է եղել 3.3 մլրդ դրամ դրամաշնորհի չստացման պարագայում կառավարության վարած ավելի քան 3 մլրդ դրամի ընդլայնողական քաղաքականությամբ, ինչպես նաեւ կանխատեսված 2.3 մլրդ դրամի արտաքին պարտքի մասնակի վճարմամբՙ մոտ 1.3 մլրդ դրամի չափով: Հաշվետու ժամանակահատվածում ԿԲ-ի կողմից զուտով ներգրավվել է մոտ 2.2 մլրդ դրամ ավանդ: Այս պարագայում ԿԲ-ը նախատեսված 6 մլն ԱՄՆ դոլարի առքի փոխարեն իրականացրել է ընդամենը 2.7 մլն ԱՄՆ դոլարի առք եւ չի իրականացրել նախատեսված 2.7 մլրդ դրամի արժեթղթերի թողարկումը: Արդյունքում, ծրագրված եւ փաստացի փողի բազայի շեղումը գրեթե աննշան էՙ մոտ 50 մլն դրամ:

Այդ ժամանակաշրջանում դրամային թղթակցային հաշիվների միջին մակարդակը կազմել է 21,541 մլն դրամ, իսկ դրամային պարտադիր պահուստավորումըՙ 7,629 մլն դրամ: Արտարժութային ներգրավված միջոցների պարտադիր պահուստավորումը կազմել է 17,801 մլն դրամ: ԿԲ-ից դուրս կանխիկն աճել է 1 մլրդ 144 մլն դրամովՙ կապված կառավարության կողմից իրականացված ծախսերից:

Հոկտեմբերի 21-ին նախորդած շաբաթվա համեմատ փողի զանգվածն (առանց կուտակված տոկոսների) աճել է 4 մլրդ 823 մլն դրամով եւ կազմել է 337 մլրդ 315 մլն դրամ: Շրջանառության մեջ եղած կանխիկն աճել է 1 մլրդ 128 մլն դրամով, իսկ ավանդներըՙ 3 մլրդ 695 մլն դրամով: Ցպահանջ արտարժութային ավանդներն աճել են 2 մլրդ 329 մլն դրամով, իսկ ցպահանջ դրամային ավանդներըՙ 72 մլն դրամով: Ժամկետային արտարժութային ավանդներն աճել են 711 մլն դրամով եւ կազմել 77 մլրդ 905 մլն դրամ: Դրամային զանգվածն աճել է 1 մլրդ 783 մլն դրամով եւ հոկտեմբերի 21-ին կազմել 195 մլրդ 917 մլն դրամ:

Հաջորդ երկշաբաթյա ժամանակահատվածի ծրագրավորում Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվում է փողի բազայի 3 մլրդ 21 մլն դրամ աճՙ կազմելով մոտ 182 մլրդ դրամ: Հարկաբյուջետային քաղաքականությունը նախատեսվում է լինել ընդլայնողականՙ շուրջ 4 մլրդ դրամի չափով: Այս պարագայում, հաշվի առնելով նաեւ կանխիկ դրամի վարքագծի սեզոնայնությունը, առեւտրային բանկերի դրամով թղթակցային հաշիվները կաճեն եւ ավելցուկային իրացվելիությունը կարգավորելու նպատակով նախատեսվում է թողարկել 3 մլրդ դրամ անվանական ծավալով ԿԲ պարտատոմս: Արտարժույթի շուկայում հնարավոր առաջացող առաջարկը բավարարելու նպատակով նախատեսվում է 900 մլն դրամի արտարժույթի առք:

Հաշվի առնելով վերոհիշյալը, ինչպես նաեւ մակրոտնտեսական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը եւ ֆինանսական շուկաներում առկա միտումներըՙ ԿԲ խորհուրդը որոշեց տոկոսադրույքները թողնել անփոփոխՙ բանկերից ներգրավված ավանդների համարՙ 1%, ռեպո համաձայնագրերի համարՙ 3%, լոմբարդային վարկերի համարՙ 16%: 28.10.2005թ.

ԿԲ մամուլի ծառայություն


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4