Նոյեմբերի 16-18-ը Թունիսում կայանալիք «Տեղեկատվական հասարակության համաշխարհային գագաթաժողովի» 2-րդ փուլին մասնակցելու համար այսօր Հայաստանից կմեկնի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած պատվիրակությունը: Գագաթաժողովին կմասնակցեն ավելի քան 170 երկրների պատվիրակություններ, ինչպես նաեւ ոլորտի խոշորագույն մասնավոր ընկերություններ: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի իր ձեռքբերումներով առանձին տաղավարով կներկայացվի նաեւ Հայաստանը: Բացման օրը հայկական պատվիրակության անդամները կայցելեն հայկական եւ «Ինտել» ընկերության տաղավարներ, կմասնակցեն միջազգային մրցանակաբաշխությունում գլխավոր մրցանակի արժանացած «Արամ Խաչատրյան. գործունեությունն ու կյանքը» հայկական խտասկավառակի շնորհանդեսին: Հաջորդ օրը գագաթաժողովում ելույթ կունենա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: