Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում առաջատար «Ալկատել» ընկերության նախագահ, գլխավոր գործադիր տնօրեն Սերժ Չուորուքին եւ Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Պատրիկ Դեւեջյանին երեկ ընդունել է հանրապետության նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Նախագահ Քոչարյանը ողջունել է «Ալկատելի» գործունեությունը հայաստանյան շուկայում` նշելով, որ հեռահաղորդակցության ոլորտում ընկերության վերջին շրջանում կատարած ներդրումները զգալիորեն բարելավել են ծառայությունների որակը: Ընկերության նախագահը պատրաստակամություն է հայտնել նորարարական տեխնոլոգիաների ներդրման որոշակի ծրագրերի շուրջը համագործակցություն սկսելու: