Նոյեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում դրամավարկային ցուցանիշները հետեւյալն էին.
Դրամական բազա, դրամական զանգված
Փողի բազան աճել է 3 մլրդ 85 մլն դրամով եւ նոյեմբերի 10-ին կազմել 180 մլրդ 365 մլն դրամ: Զուտ արտաքին ակտիվները (առանց սեփականաշնորհման միջոցների) նվազել են 338 մլն դրամով, զուտ ներքին ակտիվներն աճել են 3 մլրդ 423 մլն դրամով:
Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում փողի զանգվածը նվազել է 2 մլրդ 379 մլն դրամով եւ նոյեմբերի 4-ն կազմել 336 մլրդ 792 մլն դրամ: Շրջանառության մեջ կանխիկ դրամը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 178 մլն դրամով, կազմելով 129 մլրդ 594 մլն դրամ: Դրամով ցպահանջ ավանդները աճել են 98 մլն դրամով եւ կազմել 49 մլրդ 170 մլն դրամ: Դրամով ժամկետային ավանդներն աճել են 1 մլրդ 263 մլն դրամով եւ կազմել 20 մլրդ 656 մլն դրամ: Արտարժույթով ավանդները նվազել են 3 մլրդ 917 մլն դրամով եւ կազմել 137 մլրդ 373 մլն դրամին համարժեք արտարժույթ: Ընդ որում, արտարժութային ցպահանջ ավանդները կազմել են 60 մլրդ 286 մլն դրամ (նախորդ շաբաթվա համեմատ նվազել են 3 մլրդ 545 մլն դրամով), ժամկետայիններըՙ 77 մլրդ 87 մլն դրամ (նվազումըՙ 373 մլն դրամ):
Ֆինանսական շուկա
Նոյեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում թողարկվել է 52-շաբաթյա 500 մլն դրամի ՊՊ` 3,8060 տոկոս տարեկան եկամտաբերությամբ եւ մարվել 1 մլրդ դրամի ՊՊ` 3,8306 տոկոս տարեկան եկամտաբերությամբ:
Շաբաթվա ընթացքում ԿԲ-ը ներգրավել է 4 մլրդ 100 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով եւ մարվել 5 մլրդ 200 մլն դրամի ավանդՙ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով:
Արտարժույթի շուկա
Նոյեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում ԱՄՆ դոլարի նկատմամբ փոխարժեքն արժեզրկվել է 1,21 տոկոսովՙ 452,23 դրամից հասնելով 455,36 դրամի:
Նշված ժամանակահատվածում արժութային շուկայում իրականացվել են շուրջ 56,791 հազ. ԱՄՆ դոլարի առք ու վաճառքի գործարքներ, որոնց միջին կշռված փոխարժեքը կազմել է 454,73 դրամ:
ԿԲ մամուլի ծառայություն