«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#205, 2005-11-11 | #206, 2005-11-12 | #207, 2005-11-15


ԱՌԱՋԻԿԱ 2 ՕՐԵՐԻՆ ԵՂԱՆԱԿԸ ԿՏԱՔԱՆԱ

Անցած եւ նախանցած գիշերներին Երեւանում նվազագույն ջերմաստիճանը մոտ էր 0 աստիճանին: Օդերեւութաբանական դիտարկումներով, սովորաբար, եթե ջերմաստիճանը պլյուս 4 աստիճանից ցածր է, արդեն կարելի է սպասել ձյան, սակայն դրանք համեստ տեղումներ կլինեն, քանի որ ձնածածկույթ առաջանում է միայն 0-ից ցածր ջերմաստիճանի դեպքում:

Եվ ինչպես մանրամասնեց բնապահպանության նախարարի խորհրդական Գենադի Կոջոյանը` «Շաբաթվա առաջիկա օրերին ջերմաստիճանը մի երկու աստիճանով կբարձրանա: Գիշերները կլինի 0-ից պլյուս 2 աստիճան, ցերեկը` 10-13 աստիճան: Սակայն սրանք լուրջ փոփոխություններ չեն, այլ ընդամենը տաք հոսանքների քմահաճույք»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4