Ինչպես տեղեկացանք Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոնից, այս կազմակերպությունը լույս է ընծայելու «Իրավական մշակույթ» անվանմամբ երկու շաբաթը մեկ, իսկ հետագայում շաբաթը մեկ հրատարակվելիք թերթը: Նրա նպատակն է նպաստել Հայաստանում «հասարակության իրավական մշակույթի զարգացմանը, քաղաքացիական հասարակության, սոցիալական աջակցության միջավայրի ձեւավորմանն ու ժողովրդավարության զարգացմանը»: