Մեծ Բրիտանիայի արտգործնախարարությունը Թուրքիայում իր դեսպան սըր Փիթըր Ուեստմակոթի միջոցով մերժել է 1916 թ. հրատարակված «Կապույտ գիրքը» վերատեսության ենթարկելու պաշտոնական Անկարայի պահանջը: Դեսպանը պաշտոնապես բացատրել է, որ «Կապույտ գիրքը», որը կրում է նաեւ «Հայերի վիճակը Օսմանյան կայսրությունում 1915-16 թթ.-ին» խորագիրը, Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 1916 թ. ընդունած հատուկ զեկույցն է Հայոց ցեղասպանության մասին: Սըր Ուեստմակոթն ասել է, որ նախՙ դա կառավարության ընդունած զեկույցը չէ, ապաՙ դրա հեղինակներիՙ Լորդ Բրայսի եւ Առնոլդ Թոյնբիի բարոյական եւ մտավորականի պարկեշտությունը հարցականի տակ չի կարող դրվել: