ԷԴԻՆԲՈՒՐԳ, 17 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շոտլանդիայի Էդինբուրգ քաղաքի քաղաքային խորհուրդն այսօր 29 կողմ եւ 16 դեմ ձայներով ընդունել է քաղաքապետ եւ Աշխատանքի կուսակցության խմբակցության նախագահ Դոնալդ Անդերսոնի պատրաստած եւ քաղաքային խորհրդին ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագիծը: Տեղեկացնելով այդ մասին, թուրքական «Զամանը» գրել է, որ Էդինբուրգի քաղաքային խորհուրդը նախագիծն ընդունել է հաշվի չառնելով Անգլիայում գործող թուրքական կազմակերպությունների բազմաթիվ բողոքները: Թերթը հայտնել է, որ նախագծին աջակցել են նաեւ Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամները, իսկ դեմ է եղել միայն Պահպանողական կուսակցության խմբակցությունը: