Ինչպես հայտնի է, Պոլսո հայոց պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանը մինչ Եվրոմիության հետ Թուրքիայի անդամակցության բանակցությունների սկզբնավորումը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 3-ին, սկզբնավորմանը նպաստելու նկատառումով նամակ էր հղել ԵՄ-ի երկրների ղեկավարներին, ինչպես նաեւ Եվրոխորհրդարանի անդամներին:
Նոյեմբերի 17-ին Ֆրանսիայի վարչապետ Դոմինիկ դը Վիլպենը պատասխան նամակով արձագանքել եւ «Թուրքիային ԵՄ-ից չօտարելու» նախազգուշացման համար շնորհակալություն է հայտնել ամենապատիվ պատրիարքին: Նա ասել է. «Ներկա փուլում, երբ ահաբեկչական գործողություններն ահ ու սարսափ են պատճառում Արեւմուտքում, եւ ոմանք շարունակում են շրջանառության մեջ պահել «քաղաքակրթությունների հակամարտության» անփառունակ տեսությունը, ես ողջունում եմ քրիստոնյաների եւ մահմեդականների հարաբերություններ զարգացնելու Ձեր տեսակետը: Եվրոպայի հետ Թուրքիայի մերձեցումը, ինչպես Դուք էիք նշել, կենսական նշանակություն ունի: Ֆրանսիան դրականորեն է մոտենում մերձեցմանը»: