ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Մեթ Բրայզան հաջորդ շաբաթ կայցելի Երեւան, հաղորդում է «Մեդիամաքսը»: Մինչ պետքարտուղարի օգնականի պաշտոնում նշանակվելը Բրայզան Մ. Նահանգների ազգային անվտանգության խորհրդի Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրենն էր: