Արգենտինահայ Դավիթ Նալբանդյանը հաջողությամբ հաղթահարեց Շանհայում ընթացող թենիսի մրցաշարի նախնական փուլը: «Ոսկե» խմբում Դավիթ Նալբանդյանն իր 3-րդ հանդիպումն անցկացրեց Իվան Լյուբիչիչի հետ: Այդ մրցախաղում բավական մեծ էր հաղթանակի գինը: Հաղթողն իրավունք էր ստանում շարունակելու պայքարը կիսաեզրափակիչում: Նալբանդյանը վերելքով անցկացրեց վճռորոշ հանդիպումը եւ երկու խաղափուլերն էլ շահեց միեւնույն 6-2 հաշվով: Կիսաեզրափակիչում Նալբանդյանը կհանդիպի ռուսաստանցի Նիկոլայ Դավիդենկոյի հետ: Վերջինս պարտության մատնեց Գաստոն Գաուդիոյին (6-3, 6-4):
Ռոջեր Ֆեդեռերը 3-րդ խաղում էլ հաղթանակ տոնեցՙ առավելության հասնելով Գիլյերմո Կորիայի նկատմամբ (6-0, 1-6, 6-2):
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ