«Ազգը» վաղվա համարում զետեղելու է հատուկ ներդիր Հետաքննող լրագրողների «Ռեգիոն» կենտրոնի պատվերով: Հավելվածական 4 էջերում Հայաստանից, Վրաստանից եւ Ադրբեջանից մի խումբ լրագրողներ ու փորձագետներ կարծիքներ են փոխանակում Հարավային Կովկասի տարածաշրջանում ռուսական ռազմակայանների հետագա ճակատագրի շուրջը: Այդ կարծիքները հնչել են «Կովկասի լրագրողների ցանցում (http://www.Caucasusournalists.net) կայացած ինտերնետային կոնֆերանսի ընթացքում:
Իսկ այսօրվա մեր համարում ծանոթացեք մեկ էջանոց ներդիրինՙ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեից առաջՙ «հանրային երջանկության» գաղափարի շուրջը: