«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#211, 2005-11-19 | #212, 2005-11-22 | #213, 2005-11-23


ՌԵՆԵ ՎԱՆ ԴԵՐ ԼԻՆԴԵՆԸ ՀԱՆՐԱՔՎԵԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԿՈՉ Է ԱՆՈՒՄ

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռենե վան դեր Լինդենը կոչ է արել Հայաստանի քաղաքացիներին մասնակցել նոյեմբերի 27-ի հանրաքվեին: Ըստ ԵԽԽՎ տեղեկատվության բաժնի հաղորդագրության. «Սահմանադրական փոփոխությունները խոշոր քաղաքական իրադարձություն են, որ կազդեն Հայաստանի բոլոր քաղաքացիների առօրյա կյանքի վրա: Հետեւաբար կարեւոր է, որ բոլորն արտահայտեն իրենց կարծիքը», նշել է վեհաժողովի նախագահը:

Ըստ Ռենե վան դեր Լինդենի, հանրաքվեի տապալումը մեծ խոչընդոտ կդառնա Հայաստանիՙ Եվրոպայի խորհրդին միանալիս ստանձնած կարեւոր պարտավորությունների իրականացման ճանապարհին: «Սա Հայաստանի քաղաքացիների հնարավորությունն է ցուցադրելու իրենց նվիրվածությունը Եվրոպային»:

Ա. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4