Հայաստանի հավաքականի եւ Մոսկվայի «Դինամոյի» դարպասապահ Ռոման Բերեզովսկու համար ընթացիկ մրցաշրջանը հաջող համարել չի կարելի: Եթե մրցաշրջանի սկզբում նա իր հաստատուն տեղն ուներ «Դինամոյի» դարպասում, ապա ստացած վնասվածքից ու թիմը բրազիլացի մասնագետ Վորտմանի գլխավորելուց հետո Բերեզովսկին հազվադեպ էր ընդգրկվում մեկնարկային կազմում: Այդ ընթացքում Վորտմանը դարպասի պաշտպանությունը վստահում էր պորտուգալացի Նունուին:
Վերջերս «Դինամոյի» ղեկը ստանձնեց ՌԴ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յուրի Սյոմինը: Թվում էր, թե փորձառու դարպասապահը կրկին խաղադաշտ կվերադառնա, սակայն նոր գլխավոր մարզիչը հայտարարել է, որ Ռոման Բերեզովսկին թիմի 7 լեգեոներների հետ պետք է նոր թիմ որոնի: Բերեզովսկին տրանսֆերի է հանվել, քանի որ նրա պայմանագրի ժամկետը «Դինամոյի» հետ դեռեւս չի ավարտվել:
ԱՇՈՏ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ