ՆՅՈՒ ՅՈՐՔ, 22 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Մահվան բժիշկ» Ջեք Գեւորգյանի պաշտպան Մայեր Մորգանրոթը երրորդ անգամ դիմել է ԱՄՆ-ի Միչիգան նահանգի նահանգապետին, խնդրելով ներել իր պաշտպանյալին կամ կրճատել վերջինիս ազատազրկման ժամկետը:
Ջեք Գեւորգյանին կարող է ներում շնորհվել 2007 թվականից ոչ շուտ, բայց պաշտպանը պնդում է, որ 77-ամյա բժիշկը, որը օգնել է կյանքից հեռանալ մոտ 130 մարդու, հազիվ թե բանտում դիմանա եւս 2 տարի, քանի որ տառապում է մի շարք հիվանդություններով:
Նահանգապետ Ջենիֆեր Գրանհոլմը, ըստ «Ասոշիեյթեդ պրես»-ի, նախկինում ասել է, որ չի քննարկելու Գեւորգյանին վաղաժամկետ ազատելու հարցը: Նա մերժել է պաշտպանի նախկին երկու դիմումները:
Աշխարհի որոշ երկրներում էֆթանազիանՙ կյանքից ինքնակամ հեռանալուն նպաստելը, թույլատրված է: