Իսկ Շրյոդերը շնորհավորում եւ ծաղկեփունջ է նվիրում
Գերմանիայի պատմության մեջ առաջին կին կանցլեր Անգելա Մերկելը երեկ սկսել է եվրոպական շրջագայությունըՙ առաջինն այցելելով Փարիզ: Ելիսեյան պալատում նրան ընդունել է Ժակ Շիրակը: Ֆրանսիայի նախագահի հետ բանակցություններից հետո Մերկելն ուղեւորվելու է Բրյուսելՙ ՆԱՏՕ, Եվրոմիություն եւ Եվրոխորհրդարան, այսօր երեկոյանՙ Լոնդոն:
Նախքան երդմնակալությունը, Մերկելին շնորհավորել է նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը, իսկ պաշտոնավարությունն ստանձնելուց հետո, առաջին տիկնոջը նվիրել ծաղկեփունջ: Փոխարենը Մերկելը Շրյոդերին լայն ժպտացել է: Այս վերջին երկու նախադասությունը կարող է ուսուցողական լինել շատ ու շատ երկրների, այդ թվում Հայաստանի նախագահի համար, թե ինչպես է պետք ստանձնել եւ փոխանցել իշխանական աթոռը: