«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#213, 2005-11-23 | #214, 2005-11-24 | #215, 2005-11-25


Ո՞ՒՄ ԷԻՆՔ ՄԻ ԿՏՈՐ ՀԱՑ ՏՎԵԼ

ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գլխավորությամբ հայկական պատվիրակության պաշտոնական այցերը Կիեւ եւ Տիրանա ակնհայտորեն ինչ-որ մեկի չար աչքին էին առել նախապես: Տիրանա վայրէջքի ընթացքում երկրորդ փորձանքի բախվեցին: Տիրանայում հովհարային անջատումները սովորական իրողություն են: Հենց ինքնաթիռի վայրէջքի պահին անսպասելիորեն անջատվեցին օդանավակայանի լույսերը: Վտանգավոր իրավիճակում հայտնված ինքնաթիռն ահավոր դղրդյուն բարձրացնելով մի կերպ վայրէջք կատարեց: Պատվիրակությանն ուղեկցող բոլոր լրագրողների ինքնազգացողությունը վատացել էր այնքան, որ սպասասրահը հիվանդասենյակ էր հիշեցնում: Ուղեւորության մասնակիցների մեծ մասը որոշել է մատաղ անել փորձանքից ազատվելու եւ չար աչքի գոնե հետագա ներգործությունը չեզոքացնելու համար:

Կ. Դ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4