«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#216, 2005-11-26 | #217, 2005-11-29 | #218, 2005-11-30


ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎ. «2006 Թ.ՙ ՃՇՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՊԱՀԸ»

Երեկվա կոնֆերանսին ներկա էր նաեւ 1992-96 թթ. ԼՂ հարցով ՌԴ միջնորդական առաքելության ղեկավար, դեսպան Վլադիմիր Կազիմիրովը: Հայաստանի քաղաքական որոշ շրջանակներում կա կարծիք, թե ԼՂ հարցի չկարգավորված լինելը բխում է Մոսկվայի շահերից, քանի որ հակամարտության կարգավորման դեպքում Ռուսաստանի ռազմական, քաղաքական եւ տնտեսական ազդեցությունը Կովկասում կնվազի: «Ազգի» հարցադրմանն ի պատասխան Կազիմիրովը նշեց, որ դա պարզունակ մոտեցում է: «Ռուսաստանին պետք են զարգացող հարաբերություններ ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի հետ», ասաց նա:

Անդրադառնալով 2006 թ. ԼՂ հակամարտության կարգավորման հնարավորությանը, նախկին բանագնացը նշեց, որ հաջորդ տարին կարող է լինել «ճշմարտության պահ», քանի որ հենց 2006 թ. Հայաստանում եւ Ադրբեջանում չկան խորհրդարանական կամ նախագահական ընտրություններ: Մյուս կողմիցՙ Կազիմիրովը վստահ է, որ հակամարտության կարգավորման հիմնական խոչընդոտը ոչ թե ընտրական գործընթացներն են, այլ կողմերի չափազանց կոշտ դիրքորոշումները:

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4