Երեկ «Ազգը» տեղեկացրեց Ստավրոպոլի երկրամասի Բուդյոնովսկ քաղաքում նախորդ օրը կայացած Սուրբ Հարություն հայկական եկեղեցու 16 անկյունաքարերի օծման ծիսակատարության մասին: 16 քարերը բռնած տղամարդիկ դարձել են հայկական այդ եկեղեցու շինարարության համահովանավորներ:
Շինարարության գլխավոր հովանավորը «Յարպիվո» ԲԲԸ գլխավոր տնօրեն, բնիկ բուդյոնովսկցի Անատոլի Արզիմանովն է: Ռուսաստանի հայերի «Երկրամաս» թերթը հայտնում է, որ օծման օրն անցկացվել է հանրահավաք: Այնտեղ հայտարարվել է, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցու Ռուսաստանի հարավի թեմն Արզիմանովին պարգեւատրել է «Սուրբ Վարդան» շքանշանով, իսկ Բուդյոնովսկի քաղաքային դումայի որոշմամբ նրան շնորհվել է պատվավոր քաղաքացու կոչում: