Ինչպես տեղեկացանք ՀՖՖ մամլո քարտուղարությունից, նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 1-ը Կիպրոսի Լիմասոլ քաղաքում կկայանա ՈՒԵՖԱ-ի` պատանեկան ֆուտբոլին նվիրված 8-րդ կոնֆերանսը:
Հայաստանից կոնֆերանսին կմասնակցեն ՀՖՖ գործադիր տնօրենի տեղակալ Արմեն Մելիքբեկյանը եւ Հայաստանի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչ Սամվել Պետրոսյանը: Նույն օրերին կկայանան նաեւ 2006/07թթ. Եվրոպայի պատանեկան առաջնության մինչեւ 17 եւ մինչեւ 19 տարեկան ֆուտբոլիստների որակավորման փուլի վիճակահանությունները:
Ընտրական մրցաշարի մասնակից թիմերն կընդգրկվեն 2 զամբյուղներում: Հայաստանի մինչեւ 17 տարեկանների հավաքականն, ըստ վարկանիշի, տեղակայված կլինի «Բ» զամբյուղում, ուստի մեր հավաքականին բաժին կհասնի մեկ թիմ «Բ» զամբյուղից եւ 2 թիմ ավելի ուժեղ` «Ա» զամբյուղից:
Հայաստանի մինչեւ 19 տարեկանների հավաքականը շնորհիվ իր բարձր վարկանիշի տեղաբաշխված կլինի «Ա» զամբյուղում: Ուստի մեր թիմին բաժին կհասնեն 2 թիմեր ավելի թույլ` «Բ» զամբյուղից, եւ մեկ թիմ` Ա զամբյուղից:
2006/07 թթ. մրցաշրջանի մինչեւ 17 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանության զամբյուղներն այսպիսի տեսք ունեն:
«Ա» զամբյուղ
Ֆրանսիա, Թուրքիա, Ավստրիա, Իսրայել, Ռուսաստան, Գերմանիա, Սերբիա, Հունաստան, Դանիա, Խորվաթիա, Հս. Իռլանդիա, Չեխիա, ՈՒելս, Հունգարիա, Հոլանդիա, ՈՒկրաինա, Ֆինլանդիա, Շոտլանդիա, Շվեյցարիա, Իտալիա, Բելառուս, Ռումինիա, Սլովակիա, Ադրբեջան:
«Բ» զամբյուղ
Իսլանդիա, Բուլղարիա, Նորվեգիա, Լեհաստան, Մոլդովա, Իռլանդիա, Լատվիա, Լյուքսեմբուրգ, Ալբանիա, Շվեդիա, Հայաստան, Կիպրոս, Լիտվա, Բոսնիա, Մակեդոնիա, Վրաստան, Սլովենիա, Մալթա, Ղազախստան, Անդորրա, Ֆարերյան կղզիներ, Էստոնիա, Սան Մարինո, Լիխտենշտեյն:
Բելգիայի հավաքականը որպես Եվրոպայի առաջնության կազմակերպիչ չի մասնակցում ընտրական խաղերին: Վարկանիշային աղյուսակում առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերըՙ Անգլիան, Իսպանիան եւ Պորտուգալիան, պայքարը կսկսեն որակավորման 2-րդ փուլից:
2006/07 թթ. մրցաշրջանի մինչեւ 19 տարեկանների Եվրոպայի առաջնության որակավորման փուլի վիճակահանության զամբյուղներն այսպիսի տեսք ունեն:
«Ա» զամբյուղ
Գերմանիա, Ֆրանսիա, Բելգիա, Չեխիա, Լեհաստան, Սերբիա, Նորվեգիա, Պորտուգալիա, Ուկրաինա, Իռլանդիա, Ռուսաստան, Սլովակիա, Հոլանդիա, Հունգարիա, Դանիա, Շվեդիա, Շոտլանդիա, Խորվաթիա, Թուրքիա, Իսրայել, Սլովենիա, Հայաստան, Հունաստան, Վրաստան:
«Բ» զամբյուղ
Կիպրոս, Լիտվա, Շվեյցարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, Մակեդոնիա, Ուելս, Հս. Իռլանդիա, Լատվիա, Բելառուս, Իսլանդիա, Բուլղարիա, Ալբանիա, Մոլդովա, Մալթա, Ադրբեջան, Լյուքսեմբուրգ, Լիխտենշտեյն, Ֆարերյան կղզիներ, Ղազախստան, Սան Մարինո, Բոսնիա, Էստոնիա, Անդորա:
Ավստրիայի հավաքականը որպես Եվրոպայի առաջնության կազմակերպիչ, չի մասնակցում ընտրական խաղերին: Վարկանիշային աղյուսակում առաջին 3 տեղերը զբաղեցրած թիմերըՙ Անգլիան, Իսպանիան եւ Իտալիան, պայքարը կսկսեն որակավորման 2-րդ փուլից: