«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ՀԱՅԱՍՏԱՆՆ ՈՒ ԱԴՐԲԵՋԱՆՆ ԻՐԵՆՔ ՊԵՏՔ Է ԳՏՆԵՆ ՓՈԽԱԴԱՐՁ ԸՆԴՈՒՆԵԼԻ ԼՈՒԾՈՒՄ

ՄՈՍԿՎԱ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հայաստանը եւ Ադրբեջանն իրենք պետք է գտնեն ղարաբաղյան հակամարտության փոխընդունելի լուծում: Այս մասին, ինչպես հաղորդում է «Թրենդ» գործակալությունը` վկայաբերելով «Նովոստի» գործակալությանը, հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Միխայիլ Կամինինը:

Կամինինն ընդգծել է, որ Ռուսաստանը «պատրաստ է այդ գործում ցուցաբերել ամենաակտիվ աջակցություն ինչպես երկկողմ առումով, այնպես էլ իբրեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, եւ դառնալ ձեռք բերված պայմանավորվածության երաշխավոր»:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4