«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԽՄԲԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՂԵԿԱՎԱՐԸ ԿԱՍԿԱԾԻ ՏԱԿ Է ԴՐԵԼ 65 ՏՈԿՈՍ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

Միջազգային ճգնաժամային խմբի Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Սաբինա Ֆրեյզերը, անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցի վրա Ադրբեջանի խորհրդարանական ընտրությունների եւ Հայաստանում անցկացված սահմանադրական հանրաքվեի ազդեցությանը, նշել է, որ երկու երկրների բնակչությունն էլ անտարբեր է գտնվել քաղաքական գործընթացների հանդեպ եւ կորցրել է հույսը, թե կարող է ապրել ժողովրդավարական սկզբունքներով: Այս հայտարարության համար նաեւ հիմք է ծառայել այն դիտարկումը, ըստ որի Հայաստանի սահմանադրական հանրաքվեն անցել է լուրջ ընտրախախտումներով. Ս. Ֆրեյզերը կասկածելի է համարում ընտրողների 65 տոկոս մասնակցությունը:

«Մեր դիտորդների աչքի առջեւ Երեւանի 3 ընտրատեղամասերում 45 րոպեի ընթացքում քվեարկել է ոչ ավելի, քան 10 ընտրող: Հայաստանը պետք է շտապ բարեփոխի իր ընտրակարգը, քանի որ առաջիկայում 2007 թ. խորհրդարանական եւ 2008 թ. նախագահական ընտրություններն են», նկատել է Ֆրեյզերը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4