Օրհան Փամուքի դատավարությանը հետեւելու նպատակով Եվրոխորհրդարանը դիտորդների խումբ կուղարկի Ստամբուլ, որտեղ դեկտեմբերի 16-ին տեղի կունենա դատական առաջին նիստը: Հինգ դիտորդները կուսումնասիրեն, թե որքանով է մարդու իրավունքների պաշտպանությունը Թուրքիայում համապատասխանում եվրոպական պահանջներին: