ԿԱՀԻՐԵ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Համաշխարհային կինոարվեստում ներդրած նշանակալի ավանդի համար ռուսաստանցի բեմադրիչ, «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն Կարեն Շահնազարովն արժանացել է Կահիրեի 29-րդ կինոփառատոնի «Ոսկե բուրգ»-ին:
«Ծանր, բայց ծանրակշիռ ու գեղեցիկ» մրցանակը, ինչպես արտահայտվել է Շահնազարովը, իրեն նվիրել են երեքշաբթի երեկոյանՙ փառատոնի բացման օրը: Ամենամյա կինոհամաժողովին նա մասնակցում է արդեն չորրորդ անգամ, երկու անգամ նրան հրավիրել են որպես պատվավոր հյուրի, երկու անգամ Շահնազարովն ընդգրկվել է ժյուրիի կազմում: