ԵՐԵՎԱՆ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերանորոգված Կարապի լճի 1033 քառակուսի մետրի վրա դեկտեմբերի 15-ից կգործի սահադաշտ: Երեւանի քաղաքապետարանի շինարարության, բարեկարգման եւ կոմունալ տնտեսության վարչության պետ Ֆրունզիկ Բասենցյանի խոսքերով` սահադաշտը հնարավոր կլինի պահել +10-ից ցածր ջերմաստիճանի պայմաններում:
Լճի վերանորոգման եւ սահադաշտի կառուցման համար 450 միլիոն դրամ է ծախսվել, շինարարությունն ավարտվել է, կատարվում են փորձարկման աշխատանքներ: