Գիտությունների ազգային ակադեմիայի լրատվական ծառայության հաղորդմամբ, Հայաստանի ու Ռուսաստանի գիտությունների ակադեմիաների միջեւ կստորագրվի թեմատիկ նախագիծ, որը կքննարկվի դեկտեմբերի 1-3-ը ակադեմիայի նիստերի դահլիճում անցկացվող հանդիպման ժամանակ: Հայ-ռուսական համատեղ գիտական հետազոտությունները կընդգրկեն ավելի քան 60 թեմաներ հետեւյալ բնագավառներումՙ դիսկրետային մաթեմատիկա եւ բարձր արտադրողականություն ունեցող հաշվառման տեխնոլոգիաներ, լազերային տեխնիկա եւ օպտիկա, աստղագիտություն եւ աստղաֆիզիկա, շինանյութերի արտադրություն, հանքանյութերի անթափոն վերամշակում, չարորակ ուռուցքների ախտորոշման, կանխարգելման եւ բուժման մեթոդների ու միջոցների հետազոտություններ ու ներդրում, միկրոկենսաբանություն, կենսատեխնոլոգիա, Սեւանա լճի արդյունավետ օգտագործում ու պահպանում եւ այլն: