«Եվրասիա» հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը այսօր կնշի գործունեության 10-ամյակը: «Կոնգրես» հյուրանոցում հրավիրած ասուլիսում կներկայացվեն հիմնադրամի աշխատանքները, 2006-2008 թթ. եռամյա նոր ռազմավարությունը, ինչպես նաեւ ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ այլ դոնոր կազմակերպությունների հետ համագործակցության արդյունքները:
«Գինդ» տպագրատանը կնշվի «Գինդ» ծրագրի ավարտը, որը հնարավոր դարձրեց Հայաստանում տպագիր մամուլի առաջին այլընտրանքային անկախ տպագրատան ստեղծումը: Միջոցառման մասնակիցները ականատես կլինեն առաջին գունավոր թերթի տպագրության ընթացքին: