ՄՈՍԿՎԱ, 1 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել Արմեն Ջիգարխանյանին «Հայրենիքի հանդեպ ունեցած վաստակի համար» չորրորդ աստիճանի շքանշանով պարգեւատրելու մասին»: Այդ մասին հաղորդել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Անվանի արտիստը «Արմեն Ջիգարխանյանի ղեկավարությամբ գործող Մոսկվայի դրամատիկական թատրոնի» գեղարվեստական ղեկավարն է: