«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#218, 2005-11-30 | #219, 2005-12-01 | #220, 2005-12-02


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 1-Ը ՁԻԱՀ-Ի ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ Է

Երեկ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված ասուլիսը նվիրված էր ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան, որին մասնակցում էին ու ելույթներ ունեցան ՀՀ ԱԳ նախարար Արմեն Բայբուրդյանը, ՄԱԿ ՀՏՎ-ի ներկայացուցիչ Վալերի Տկաչուկը, ՄԱԿ-ի մշտական համակարգող եւ ՄԱԶԾ-ի մշտական ներկայացուցիչ Կոնսուելո Վիդալը, ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի տնօրեն Սամվել Գրիգորյանը եւ ՀՀ առողջապահության բուժվարչության ղեկավար Վահան Պողոսյանը: Աշխարհում ապրում է 40,3 մլն վարակակիր, մեր տարածաշրջանում դրանց թիվը 12 անգամ գերազանցում է Արեւմտյան Եվրոպայի եւ ավելի քան 6 անգամ Հյուսիսային Ամերիկայի թվին: Համաճարակի սկզբից ի վեր արդեն մահացել է ավելի քան 25 մլն հիվանդ, նրանցից 3,1 մլն-ըՙ 2005 թվին: Աճում է նաեւ վարակակիր երեխաների եւ կանանց թիվըՙ 2,3 մլն երեխա, 17,5 մլն կին: 2005 թ. ՄԻԱՎ-ով վարակվել է 700 հազար երեխա, 570 հազարը մահացել է:

ՀՀ-ում այդ վիրուսով վարակվածության դեպքերը արձանագրվել են 1988 թ.: Մինչեւ 2005 թ. նոյեմբերի 30-ը գրանցվել են 375 վարակակիր, որոնցից 356-ը ՙ ՀՀ քաղաքացիներ: Այս տարվա 11 ամիսներին արձանագրվել է վարակի 71 նոր դեպք, որից 68-ըՙ մեր քաղաքացիների շրջանում: Այդ վարակակիրներից 279-ը տղամարդիկ են, 77-ըՙ կանայք, 6-ըՙ երեխաներ: ՀՀ-ում վարակի փոխանցման հիմնական ուղիներն են թմրամիջոցների ներերակային օգտագործումը (54,5%), հետերոսեքսուալ ճանապարհը (37,6%), նաեւ մորից երեխային փոխանցման դեպքերը: Մինչեւ այժմ ՀՀ-ում վարակից մահացել է 76-ը, որից 12 կին եւ 2 երեխա: Վարակակիրների առավելագույն թիվն արձանագրվել է Երեւանումՙ 177 դեպք: Հանրապետությունում կա 2800-3000 վարակակիր: Կառավարության մշակած ծրագրով արդեն 2 տարի ՀՀ-ում անցկացվում են բազմաթիվ կանխարգելիչ միջոցառումներ, տեղեկատվության տրամադրում, նաեւ խորհրդակցական կենտրոնների բացում:

ՄԱՐԻԵՏԱ ՄԱԿԱՐՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4