«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ՎՐԱՍՏԱՆՆ ՈՒԶՈՒՄ Է ՀՆԳԱՊԱՏԿԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԳԱԶԻ ՏԱՐԱՆՑՄԱՆ ԳԻՆԸ

Վրաստանի վառելիքի եւ էներգետիկայի նախարարությունը հայտարարել է, որ երկրի տարածքով Հայաստան առաքվող ռուսական գազի տարանցման գինը կարող է հնգապատկվել եւ 1000 խմ գազը 100 կմ արտամղելու դիմաց 6 դոլարից հասցվել 30 եւ նույնիսկ 35 դոլարի: Վրաստանի իշխանությունները պնդում են, որ մտադիր են այդ ձեւով երկրում տարանցման սակագինը հավասարեցնել Ռուսաստանի տարածքում «Գազպրոմ» կոնցեռնի սահմանած տարանցման սակագնին:

Վրացի պաշտոնյաները ՀըԽ գործակալությանը տված հարցազրույցներում նշում են, որ գազի տարանցման գների բարձրացումը հարկադիր ձեռնարկում է, որը կապված է Վրաստանին ռուսական գազի առաքումների թանկացման հետ: Սպասվում է, որ 2006 թ. ռուսական գազի 1000 խմ-ի գինը 68-ից կհասցվի 110 դոլարի:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4