«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ՀՈՒԺԿՈՒ ԲՌՆԿՈՒՄ ԱՐԵԳԱԿԻ ՎՐԱ

ՄՈՍԿՎԱ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արեգակի վրա այսօր տեղի Է ունեցել երկրորդ հուժկու բռնկումը: «Ցերեկըՙ Մոսկվայի ժամանակով ժամը մոտավորապես 13:30-ին, Արեգակի վրա գրանցվել է նոր բռնկումՙ ավելի հզոր այն բռնկումից, որը գրանցվել էր գիշերը»,- ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակցին հաղորդել է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Երկրի մագնիսականության, իոնոլորտի եւ ռադիոալիքների տարածման ինստիտուտի լաբորատորիայի վարիչ Անատոլի Բելովը:

Նրա կարծիքով, «արեգակնային նյութի նոր արտանետումը կարող է առաջ անցնել նրանից, որը եղել է ավելի վաղ, եւ այն ուժեղացնել»: Դա նշանակում է, որ արդեն մոտ օրերս երկրաբնակներն ուժգին մագնիսական փոթորկից չեն խուսափի:

«Առաջիկա օրը կարելի է սպասել լոկ փոքր մագնիսական փոթորիկ, բայց կիրակի կամ երկուշաբթի օրը բացառված չէ ավելի ուժգին փոթորիկը: Այն կարող է լինել ամենամեծը վերջին երկուսուկես ամսում»,- նշել է Բելովը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4