«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#219, 2005-12-01 | #220, 2005-12-02 | #221, 2005-12-03


ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ը ՀԱՇՄԱՆԴԱՄՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՆ Է

ԵՐԵՎԱՆ, 2 ԴԵԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Դեկտեմբերի 3-ը Հաշմանդամների միջազգային օրն է, որը նշվում է նաեւ Հայաստանում: Ինչպես հայտնեցին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հաշմանդամների եւ տարեցների հիմնահարցերի վարչությունում, այդ օրը տեղի կունենա Հաշմանդամների հայկական ասոցիացիայի 5-րդ համագումարը, իսկ «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպությունը կամփոփի հաշմանդամների հիմնախնդիրներին նվիրված լրագրողական աշխատանքների մրցույթի արդյունքները, տեղի կունենան նաեւ այլ միջոցառումներ:

Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում ներկայումս հաշվառված են 136788 հաշմանդամներ (այդ թվում 15245-ը` առաջին, 85791-ը` երկրորդ եւ 35752-ը` երրորդ խմբի), որոնցից 8210-ը մինչեւ 18 տարեկան երեխաներ են: Հաշմանդամների ընդհանուր թվից աշխատունակ տարիքի է 55%-ը, որից, սակայն, զբաղված է ընդամենը 8%-ը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4